կարևոր
703 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-23 22:42

Ֆիզիկայի գիտավանի հարցով ՄԻՊ-ը դիմել է կառավարություն, քաղաքապետարան ու իրավապահ մարմիններին

Ֆիզիկայի գիտավանի հարցով ՄԻՊ-ը դիմել է կառավարություն, քաղաքապետարան ու իրավապահ մարմիններին

«Ֆիզգորոդոկ»-ի իրադարձությունների հարցով Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Կառավարություն, Երևանի քաղաքապետարան ու իրավապահ մարմիններին։ Այս մասին նա տեղեկացրել է իր էջում։

««Ֆիզգորոդոկ»-ում տեղի ունեցող իրադարձությունների հարցով տարածքի բնակիչներից ստացած ահազանգերն ու ակցիաների ժամանակ իրականացրած արագ արձագանքման այցերը Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է և գրություններ է հասցեագրել Երևանի քաղաքապետարան ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Վերջինիս ուղղված գրությամբ բարձրացվել է այգու վիճելի տարածքը պատմամշակութային արժեքների ցանկից հանելու պատճառներին վերաբերող հարցեր:

Առանձին գրություններ են ուղարկվել նաև Ոստիկանություն և Դատախազություն:

Մասնավորապես, Երևանի քաղաքապետարան ուղղված գրությամբ բարձրացվել են տարածքի սեփականաշնորհմանն ու շինթույլտվությանն առնչվող հարցեր, իսկ իրավապահ մարմիններին՝ ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցը, ինչպես նաև ակցիաների ժամանակ ու Ոստիկանության բաժիններում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները»: