կարևոր
1525 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-23 22:25

«Ալաշկերտ»-«Ռեյնջերս» խաղից առաջ շոտլանդական թիմը Երևանում մարզում չի ունենա

«Ալաշկերտ»-«Ռեյնջերս» խաղից առաջ շոտլանդական թիմը Երևանում մարզում չի ունենա

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան՝ «Ալաշկերտ»-«Ռեյնջերս» խաղից առաջ շոտլանդական թիմը Երևանում մարզում չի ունենա։ Այս մասին տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը։

Հյուրերի նախախաղային մարզումը, ինչպես նաև նախախաղային մամուլի ասուլիսը կկայանան Շոտլանդիայում։

«Ալաշկերտ»-ի նախախաղային մարզումը կկայանա օգոստոսի 25-ին։