կարևոր
493 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-23 21:22

Երևանում ավտոմեքենա են հրկիզել. այն վերածվել է մոխրակույտի

Երևանում ավտոմեքենա են հրկիզել. այն վերածվել է մոխրակույտի

Օգոստոսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshayn.com-ը:

ժամը 00։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցի 4-րդ շենքի բակում ավտոմեքենա է այրվում։

Հրշեջները մարել են Hyundai Veloster մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։