կարևոր
367 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-23 20:25

Արագածոտնի մարզում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Արագածոտնի մարզում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Օգոստոսի 23-ին՝ ժամը 17:37-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Եղևնիներ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից։