կարևոր
1297 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-23 20:11

Խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով քննարկմանն անդրադարձել են Արմեն Չարչյանի կալանքի հարցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Արմեն Չարչյանը չի կարող կալանավորել առանց օրենսդիր մարմնի համաձայնության: Այս մասին պնդում է Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահը:  

Թագուհի Թոմասյանը հիշեցնում է՝ պատգամավորն օժտված է անձեռնմխելիությամբ. նրան ազատությունից զրկելու համար գլխավոր դատախազը պետք է նման միջնորդությամբ Ազգային ժողով գա:

Ընդդիմադիր պատգամավորին կալանավորելիս Օրենսդիր մարմնի համաձայնությունը չստանալու փաստը իրավական ցինիզմ է գնահատում Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը: Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, իրավապահները վստահ են, որ իշխանական պատգամավորների ձայներով հնարավոր կլինի հաղթահարել Արմեն Չարչյանի անձեռնմխելիությունը, ուստի ձեւական ընթացակարգն էլ չեն ցանկանում պահել: Ըստ Ալավերդյանի իրավաչափության մասին խոսք լինել չի կարող, ակնհայտ քաղաքական հետապնդում է:  

Մարդու իրավունքների ոլորտին առնչվող անձանց Ազգային ժողովում համախբել էր այս ոլորտով զբաղվող նոր ձեւավորվող հանձնաժողովը՝ միասին թվարկում էին առաջնահերթությունները: Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն արդեն մի քանի խնդիր առանձնացրել էր՝ կալանավորված պատգամավորների իրավունքների ոտնահարում, խորհրդարանում լրագողների աշխատանքի սահմանափակումներ ու ֆիզիկայի գիտավանում քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառում: 

Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն, ըստ Ալավերդյանի, առաջնահերթ պետք է զբաղվի Արցախից տեղահանվածների, նրանց կարգավիճակի, գերիների ու անհետ կորածների հարցերով:

Թագուհի Թովմասյանի համագործակցության հրավերը մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահներից ընդունել էին Արամ Սաֆարյանն ու Անի Սամսոնյանը, օմբուդսմեններից էլ ներկա էր Լարիսա Ալավերդյանը, Արման Թաթոյանը չհասցրեց գալ՝ աշխատանքով պայմանավորված: