կարևոր
1582 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-23 19:44

Որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի շրջանում

Որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի շրջանում

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների դիերի որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ 

Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

Հիշեցնենք, որ մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1647 դի։