Այսօր Արցախյան առաջին պատերազմի 5 հերոսների նահատակության 28-րդ տարելիցն է։
«Եթե ժամանակը մարդուն զինվոր է դարձնում, ուրեմն զինվելու ժամանակն է, ու մարդը պիտի գնա մահվանն ընդառաջ»:
Հենց, այս գիտակցումով Բեյրութում ծնված Մհեր Ջուլհաջյանն ու արցախցի Մերուժան Մոսիյանը թողնելով ամեն ինչ գերադասել էին զենքն ու մեկնել ռազմաճակատ, կռվելու ու պայքարելու հանուն Արցախի անկախության:
Ցավոք, 1993-ի օգոստոսի 22-ին թշնամու օդուժը, խախտելով ժամանակավոր հրադադարը, սկսել էր ռմբակոծել Արցախի Գեվորգավան եւ Կուրոպատկինո գյուղերը:
Մարտունու հյուսիսային գծի պաշտպանական հատվածը ամրապնդելիս օգոստոսի 23-ին Մարզիլի գյուղի մոտ արկի պայթյունից զոհվել է Մհերը՝ իր 4 մարտական ընկերների, Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ Մերուժան Մոսիյանի, Արտակ Մնացականյանի, Լեւոն Համբարձումյանի եւ Ռուդիկ Ավագյանի հետ:
Մանրմասները՝ տեսանյութում։