կարևոր
235 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-23 17:52

Կապան-Գորիս ավտոճանապարհին այրվել է բեռնատարն ու 10 հա խոտածածկույթ

Կապան-Գորիս ավտոճանապարհին այրվել է բեռնատարն ու 10 հա խոտածածկույթ

Օգոստոսի 23-ին, ժամը 14։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին մեքենա է այրվում։

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է բեռնատար եւ խոտածածկույթ (մոտ 10 հա)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։56-ին։