կարևոր
406 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-23 17:14

Կրակոցներ՝ Քաբուլի օդանավակայանում․ Աֆղանստանի անվտանգության ուժերի մեկ զինվոր զոհվել է, մի քանիսը վիրավոր է

Կրակոցներ՝ Քաբուլի օդանավակայանում․ Աֆղանստանի անվտանգության ուժերի մեկ զինվոր զոհվել է, մի քանիսը վիրավոր է

  
Քաբուլի միջազգային օդանավակայանում նորից կրակոցներ են հնչել: Գերմանիայի պաշտպանության նախարարության տվյալներով, Աֆղանստանի անվտանգության ուժերի մեկ զինվոր զոհվել է, մի քանիսը վիրավոր է: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր էին հարձակվողները:

Միայն նշվում է, որ փոխհրաձգությանը մասնակցել են նաեւ ամերիկացի ու գերմանացի զինվորները: Նրանց շրջանում կորուստներ չկան: Քաբուլի օդանավակայանում մեկ շաբաթից ավելի է՝ քաոսային իրավիճակ է: «Թալիբան» իսլամիստական շարժման իշխանության գալուց հետո, Միացյալ Նահանգներն ու մի շարք այլ պետություններ փորձում են տարհանել Աֆղանստանից իրենց քաղաքացիներին: Սակայն հազարավոր աֆղանցիներ նույնպես փորձում են փախչել երկրից:

Աֆղանստանում ստեղծված այս իրավիճակը քննարկելու համար վաղը արտահերթ առցանց նիստ կգումարեն «Մեծ յոթնյակի» երկրները: Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կփորձի համոզել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հետաձգել ամերիկյան զորքի դուրսբներումն Աֆղանստանից:

Հիշեցնենք, որ այդ գործընթացը Վաշինգտոնը ծրագրում է ավարտին հասցնել օգոստոսի 31-ին: