կարևոր
400 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-23 16:55

Արագածոտնի մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Արագածոտնի մարզում մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում

Օգոստոսի 23-ին, ժամը 14:21-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ Ապարան քաղաքի մերձակայքում գտնվող «Վերածնունդ» հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mersedes C 180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ն․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորակից։