կարևոր
496 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-23 16:40

Կեղծ դատավարություններով իշխանությունը փորձում է շեղել «Հայաստան» դաշինքին իր պայքարից․ դա չի հաջողվելու

Կեղծ դատավարություններով իշխանությունը փորձում է շեղել «Հայաստան» դաշինքին իր պայքարից․ դա չի հաջողվելու

Կարևորը «Հայաստան խմբակցության» մամլո ասուլիսից՝

  •  «Հայաստան» խմբակցության նիստի ընթացքում, որին ներկա էր նաև դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, հայտնի է դարձել պրոֆեսոր Չարչյանին կալանավորելու որոշման մասին։
  •  Պրոֆեսոր Արմեն Չարչյանը կալանավորված է առանց որևէ իրավական հիմքի և ԱԺ համաձայնության։ Նա այսօր ինքնակամ կներկայանա «Վարդաշեն» ՔԿՀ։
  • Դատախազի բացատրություններն ԱԺ-ում կապացուցեն, որ այս քրեական գործն ունի բացարձակապես քաղաքական դրդապատճառ, բովանդակազուրկ է և նպատակ ունի վախի մթնոլորտ սփռել երկրում։
  • Այս պահին քրեական հետապնդման են ենթարկվում «Հայաստան» դաշինքի մոտ 13 անդամ, այդ թվում՝ 3 պատգամավոր և 5 պատգամավորության թեկնածուներ։
  •  Այսօրվա իշխանությունը հետապնդում է այն մարդկանց և ուժերին, որոնք հակադրվում են ներկայիս կառավարման համակարգին։
  • Կեղծ դատավարություններով իշխանությունը փորձում է շեղել «Հայաստան» դաշինքին իր պայքարից․ դա չի հաջողվելու։
  • Դատարանների, դատախազների և քննիչների քմահաճույքից ելնելով՝ անձեռնմխելիության ինստիտուտը դարձել է սահմանադրության գոյություն չունեցող նորմ:

Հիշեցնենք, որ այսօր հրատապ մամուլի ասուլիսով էին հանդես եկել ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները։ Ասուլիսի թեման խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանքն էր։