կարևոր
1096 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-23 16:00

Սև լճի տարածքում հայ զինվոր է անհետացել

Սև լճի տարածքում հայ զինվոր է անհետացել

Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ–ից։

Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին Սև լճի տարածքում ևս 2 հայ զինվորական է անհետացել։ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ: 

Նշենք, որ արդեն շուրջ 40 օր է՝ Պաշտպանության նախարարությունը որևէ տեղեկություն չի հայտնել Սյունիքի մարզի Սև լճի հատվածում կորած մեր երկու զինծառայողի մասին: