կարևոր
1360 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-23 15:34

«Հայաստան» խմբակցության անդամների ասուլիսը՝ Արմեն Չարչյանի կալանքի վերաբերյալ․ ՈւՂԻՂ

«Հայաստան» խմբակցության անդամների ասուլիսը՝ Արմեն Չարչյանի կալանքի վերաբերյալ․ ՈւՂԻՂ

Հրատապ մամուլի ասուլիսով են հանդես գալիս ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները։ Ասուլիսի թեման խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանքն է։

Վերաքննիչ դատարանն այսօր՝ օգոստոսի 23-ին, բավարարել է դատախազության միջնորդությունը՝ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի խափանման միջոցը փոխե կալանավորմամբ։ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այս որոշմամբ կատարում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղիղ ցուցումը և կալանքն իրականացնում է իրավական ամենաթողությամբ։

Հայտարարությամբ նաև այս քայլը դատապարտել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ նշելով, որ պատգամավորի անձեռնմխելիություն ունեցող պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ դատարանի կայացրած նմանօրինակ որոշումը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում և խայտառակ ապօրինություն։

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների ասուլիսն՝ ուղիղ հեռարձակմամբ։