կարևոր
1732 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-23 15:19

Արդեն մեկ շաբաթ է` Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքի անտառներում բռնկված հրդեհը չի մարում

Արդեն մեկ շաբաթ է` Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքի անտառներում բռնկված հրդեհը չի մարում

Արդեն մեկ շաբաթ է` Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքի անտառներում բռնկված հրդեհը չի մարում: Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 24 ժամ շարունակ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Հրշեջ փրկարարների շնորհիվ կրակը նահանջել է «Երից մանկանց» վանքի հարակից տարածքում և տեղափոխվել աշխարհագրորեն ավելի բարդ գոտի:

Այրվել է հիմնականում բնաշիվային աճի թխկիներ, կաղնիներ, հացենիներ և բոխի տեսակի ծառեր:

Նախնական տվյալներով այրվել է մոտ 60 հա մակերես:

Հրդեհաշիջման աշխատանքերը շարունակվում է: Աշխատանքին կցվել են ԱԻ պետական ծառայության Փրկարար ուժերի վարչության հրշեջները և Մարտակերտի շրջանային բաժնի փրկարարները՝ բաժնի պետ Արայիկ Դանիելյանի գլխավորությամբ»: