կարևոր
517 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-23 15:01

Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել

Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 22-ին ժամը 11:45-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնից տեղեկություն է ստացվել Ասկերանի շրջանի Պատարա համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու նպատակով հրշեջ մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Հաշվի առնելով վտանգավոր իրավիճակը և այս տարածքում անտառի խտությունը հրշեջ փրկարար մասից օգնության են մեկնել ևս 2 մարտական հաշվարկ:

Հրդեհը դեռ շարունակվում է: Տեղում աշխատում են Ասկերանի շրջանային բաժնի հրշեջ փրկարարները:

Նախնական տվյալներով այրվել է չոր խոտատարածք և անտառային զանգված:

Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Առաջիկա օրերին ևս Արցախի Հանրապետության տարածքը կգտնվի տաք օդի ալիքի ազդեցության գոտում: Ջերմային ալիքի ներխուժման հետևանքով ու բնակիչների անզգուշության պատճառով Արցախում ավելացել են հրդեհների դեպքերը:

Աղետալի հետևանքներից խուսափելու համար ԱԻ պետական ծառայությունը կոչ է անում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները»: