կարևոր
2326 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-23 13:44

Այս իշխանություններն ամեն ինչ արել են, որ Արդբեջանն ու Թուրքիան հարձակվեն Արցախի վրա. Լարիսա Ալավերդյան

Այս իշխանություններն ամեն ինչ արել են, որ Արդբեջանն ու Թուրքիան հարձակվեն Արցախի վրա: Այս մասին խոսել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

«Ես պետք է ասեմ, որ հետընթաց է ապրում բանակը բոլոր ուղղություններում, այն ոչ միայն կազմաքանդվում է, այլ նաև մթնոլորտն այնպիսին է, որ ծնողները չեն ուզում տղաներին ուղարկել բանակ:

Սկզբում հարց բարձրացրեցին, որ մեր տղաները չպետք է գնան ծառայեն Արցախում, ինչն ամոթալի երևույթ է, որքան էլ հասկանանք ծնողներին, ովքեր անհանգստանում են իրենց որդիների համար, ես զարմանում էի, որ այդպիսի շարժում կար:

Հիմա էլ խոսքը գնում է նրա մասին, որ այսպիսի  դեպքեր են տեղի ունենում և անպատիժ են մնում պատասխանատուները, որ ծնողներն էլ չեն ցանկանում իրենց որդիներին ուղարկեն ՀՀ բանակ:

Պատահական չէ, որ այս վտանգների ներքո ՄՈԲ-ի մասին են խոսում, այլ ոչ թե բանակի, զորակոչի, բանակում բարոյահոգեբանական իրավիճակի մասին:

Ալիևի հայտարարությունները, սահմանին կրակոցները՝ նորություն չեն, շարունակական բնույթ կրող քաղաքականություն են»:

Ըստ նրա, այն անօգնական քայլերը, որոնք ձեռնարկվում է ՀՀ կառավարության կողմից, ուղղակի ցույց են տալիս, որ երկրի կառավարիչները չեն տիրապետում իրավիճակին:

«Ադրբեջանն ուղղակի մեզ սպառնում է ու հստակ ազդակներ է տալիս, որ Զանգեզուրի միջանցքը բացելու է ուժով ոչ թե նրա համար, որ Նախիջևանն ու Ադրբեջանն իրար միացնի, ինչպես պնդում էին նախկինում, այլ որ հենց դա ծառայի ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք գալուն ու բնակվելուն:

«Ո՞ւր է  բանակը: Ինչո՞ւ չեք խոսում բանակի ուժեղացման, առնվազն այն չքայքայելու որոշակի քայլերի մասին:

Զարմանում եմ՝ խոսում ենք մոբի մասին ու վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի աներձագը, որը Հայաստանում  հիմա ամենաբարձր պաշտոնն է, ամենաունակ ու իմաստուն քաղաքագետներից է, խոսում է մոբի գործողությունների մասին որպես փրկության քարտ:

Պետք է հստակեցնել, որ այն ուժերը, որոնք եկել էին 1990-ականներից սկզբից, այն ուժերը, որոնք եկել էին 2018 թվականից, այսպես կոչված վերընտրվել են, կատարում են նույն ծրագիրը՝ Հայաստանը դարձնել տարածք, միջանցք և պարզապես դա ծառայում է թուրք-ադրբեջանական ռազմավարական ծրագրերին՝ առնվազն ամբողջովին հայությանը դուրս մղել այս տարածքից ու շարունակել, եթե հաջողեն, ավարտել հայերի ցեղասպանությունը»,- նշեց իրավապաշտպանը: