կարևոր
1081 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-23 13:37

ՃՏՊ Ստեփանակերտ-Դահրավ ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Ստեփանակերտ-Դահրավ ավտոճանապարհին. կան տուժածներ

Oգոստոսի 22-ին ժամը 15:45-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության, միաժամանակ ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ստեփանակերտ-Դահրավ ավտոճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:

Օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Ասկերանի շրջանային բաժնի ոստիկանության և փրկարար ծառայողները:

Պարզվել է, որ նույն օրը ժամը 15:15-ի սահմաններում նշված ավտոճանապարհի 18-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչը վարելով «Շևրոլետ Նիվա» ավտոմեքենան, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ճանապարհից դուրս եկել դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս և ուղևորններ` ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: