կարևոր
1387 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-23 12:55

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 354 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 354 նոր դեպք

Օգոստոսի 23-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 354 նոր դեպք: 

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 5 200 մարդ, մահացել է 60 վարակակիր:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 517 098, այստեղից ապաքինվել է 453 488 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 831:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 875 փորձարկում, այդ թվում 12 208-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 667-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 10.29% է, վերջին 14 օրվանը՝ 10,94%, վերջին 7 օրվանը՝ 10.8%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 979 813 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 17 670 վարակակիր:

Կարանտինային փուլում է գտնվում 125 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 400 մարդ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 346 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: