կարևոր
2680 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-23 12:06

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ վարչական բողոք է ներկայացվել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ վարչական բողոք է ներկայացվել

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն իրավական գործընթաց է սկսել օգոստոսի 11-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Հիշեցնենք, որ նշված օրը Ազգային ժողովում իրենց մասնագիտական գործողություններն իրականացնող լրագրողներին հեռացրել էին լրագրողական օթյակից, ինչպես նաև դադարեցվել էր ուղիղ առցանց հեռարձակումն Ազգային ժողովի նիստերի դահլիճից:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», ըստ այդմ, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ, ինչպես նաև վիճարկում է ԱԺ նիստի հեռարձակման դադարեցման իրավաչափությունը վարչական դատարանում:

Նշենք, որ ՄԻՊ-ը  քննադատել էր լրագրողների հանդեպ սահմանափակումները նշելով, որ լրագրողը չպետք է զրկվի հենց անձամբ ու տեղում պատգամավորից կամ այդ տեղեկությունները ստանալու հնարավորությունից, իսկ Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտել էր ԱԺ ղեկավարության ձեռնարկած քայլերն ուղղված լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն։ Լրագրողական կազմակերպություններն էլ արձանագրեցին,որ Ազգային ժողովի խոսնակն ակնհայտորեն գերազանցել է իր լիազորությունները։