կարևոր
409 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-23 11:37

ՀՀ նախագահը շնորհավորել է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ

ՀՀ նախագահը շնորհավորել է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ

ՀՀ նախագահը շնորհավորել է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են  ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Շնորհավորում եմ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ:  

1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետակա­նության հաստատման գործընթացի սկիզբը:

Անկախության հռչակագրի տարեդարձը աշխատելու և արարելու, պատասխանատու և կարգապահ լինելու, համախմբված ու համերաշխ, իսկապես ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է:

Հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ինքնությանը»: