կարևոր
1339 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-23 10:06

Շենքի բակում կայանած մեքենան այրվել է

Շենքի բակում կայանած մեքենան այրվել է

Օգոստոսի 23-ին, ժամը 00։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Վրացական փողոցի թիվ 4 շենքի բակում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի բակում կայանած «Hyundai Veloster» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ռ․ Ա․)։