Օգոստոսի 23, տարվա 235-րդ (նահանջ տարիներին՝ 236-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 130 օր։
- 1303 թ. – Լոնդոնում մահապատժի ենթարկվեց Շոտլանդիայի ազգային հերոս Ուիլյամ Ուոլասը։ Նրա կյանքի պատմության հիման վրա է նկարահանվել հանրահայտ «Քաջ սիրտը» ֆիլմը։
- 1806 թ. – մահացել է Շառլ Օգյուստեն Կուլոնը, ֆրանսիացի ֆիզիկոս (ծն. 1736 թ.)։
- 1904 թ. – ծնվել է Սուրեն Քոչարյանը, խորհրդային էստրադայի արտիստ, ասմունքող (մահ. 1979 թ.)։
- 1908 թ. – ծնվել է Արթյուր Ադամովը, ֆրանսահայ գրող, արձակագիր և դրամատուրգ (մահ. 1970 թ.)։
- 1921 թ. – Հույն-թուրքական պատերազմների շրջանակներում Սանգարիոս (Սաքարյա) գետի մոտ տեղի ունեցած խոշոր ճակատամարտում Զմյուռնիայից հեռացած և հիմնական հենակետերից կտրված, եվրոպական պետությունների օգնությունից զրկված հունական բանակը պարտվեց, ինչը արագացրեց Անտանտի հակաթուրքական դաշինքի քայքայումը։
- 1939 թ. – ԽՍՀՄ-ի և Գերմանիայի միջև կնքվեց միմյանց վրա չհարձակվելու պայմանագիր։
- 1990 թ. – Հայաստանը հռչակեց իր անկախությունը ԽՍՀՄ-ից։
- 1993 թ. – Արցախյան ազատամարտերի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավեցին Մեխակավան (Ջեբրայիլ շրջկենտրոնը) և համանուն շրջանը։
- 1999 թ. – Երևանում բացվեցին Համահայկական Առաջին խաղերը։