կարևոր
1111 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-23 23:08

Օգոստոսի 24-ի նիստին Կառավարությունը Խորհրդարանին կներկայացնի 2021-2026 գործունեության ծրագիրը

Օգոստոսի 24-ի նիստին Կառավարությունը Խորհրդարանին կներկայացնի 2021-2026 գործունեության ծրագիրը

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` Կառավարության ծրագիրը քննարկելու նպատակով օգոստոսի 24-ին` ժամը 10.00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստը: 

Նշենք, որ կառավարության ծրագիրը պետք է ներկայացվի Խորհրդարանի հաստատմանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Կառավարությունը հաստատել է 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը: