17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Այսօր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ընկերական հավաքույթին է այցելել Տավուշի թեմի Մովսես սահմանապահ համայնքի հոգևոր հովիվ տեր Աբել քահանա Քարտաշյանը։
Նա նշել է, որ հեռվից լսելով երիդասարդների կատարած հայրենասիրական երգերը, սրտի կանչով եկել ու հանդիպել է երիտասարդներին։
Տեր Աբելն աղոթք է հղել առ Աստված՝ Հայաստանի, Արցախի, հայոց պատվական բանակի համար և հավելել, որ հատկապես այս օրերին հայրենիքն իր քաջ զավակների կարիքն ունի, ապա օրհնել է երիտասարդներին, հորդորել լինել ուժեղ՝ հզոր հայրենիք կերտելու համար։