կարևոր
2194 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-22 14:06

«Ապրելու մասին. բացառիկ կադրեր». Զինվորի տունը նոր նախագիծ է սկսել. ԵՊԲՀ ռեկտոր

«Ապրելու մասին. բացառիկ կադրեր». Զինվորի տունը նոր նախագիծ է սկսել. ԵՊԲՀ ռեկտոր

«Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը»` զինվորի տունը, նոր նախագիծ է մեկնարկում, առաջին փորձը տպավորիչ ու չափազանց հուզիչ է։

Պատերազմի դժոխքի միջով անցած մեր զինվորները պատերազմից տասն ամիս անց էլ պայքարում են հանուն կյանքի։ Տղաներն իրենց երկաթե կամքով քայլ առ քայլ փորձում են վերադառնալ բնականոն կյանքի։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուզիչ տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքի իր էջում։

«Ապրելու մասին. բացառիկ կադրեր... Զինվորի տունը նոր մեծ նախագիծ է սկսել»,- նշված է տեսանյութին կից։

 «Զինվորի տանը» նկարահանված կարճ տեսանյութում պարուսույցը բեմադրություն է անում։ Մասնակցում են անվասայլակին նստած երեք տղաներ, նրանց օգնում են պարի իրենց զուգընկերուհիները։

Մուրադյանի տեղեկացմամբ՝ սա առաջին փորձն է։