կարևոր
904 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-22 13:56

Սահմանին իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է, մեծ փոփոխություններ չկան. ՀՀ գլխավոր շտաբի պետ

Սահմանին իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է, մեծ փոփոխություններ չկան. ՀՀ գլխավոր շտաբի պետ

Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայուն է, դիվանագիտական մակարդակով աշխատանք է տարվում։ Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է, մեծ փոփոխություններ չկան: Ինչ վերաբերում է նրանց` մեր տարածքը լքելուն, ապա բազմիցս հայտարարվել է, որ ջանքեր են գործադրվում, մասնավորապես, դիվանագիտական դաշտում։ Այդ աշխատանքի հիման վրա որոշում կկայացվի զինված ուժերի մասով։ Աշխատանքներն ընթանում են, մենք հույս ունենք, որ հարցը կլուծվի», - ասել է Դավթյանը։

Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում ՝ Վարդենիսի մոտակայքում։