կարևոր
1270 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-22 11:02

Հայաստանում կատարվել է 6933 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 385 նոր դեպք

Հայաստանում կատարվել է 6933 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 385 նոր դեպք

Օգոստոսի 22-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 634 դեպք, որոնցից 224 254-ն` առողջացած, 4752-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7482 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 483 890 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 6933 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 385 նոր դեպք: Ունենք 235 առողջացած, 15 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1146 է: