կարևոր
421 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-22 12:08

Սևանա լճում քաղաքացիները ռետինե մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ

Սևանա լճում քաղաքացիները ռետինե մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ

Օգոստոսի 21-ին` ժամը 18:44-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ գյուղում քաղաքացիները ռետինե մոտորանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի օպերատիվ խումբը։

Փրկարարներն ափից մոտ 1 կմ հեռավորությունից դուրս են բերել ռետինե մոտորանավակը (վարորդ՝ Ռ․ Մ․):