կարևոր
676 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-22 10:32

Այսօր օգոստոսի 22-ն է․ 1864 թ. այս օրը ստորագրվեց առաջին Ժնևյան կոնվենցիան

Այսօր օգոստոսի 22-ն է․ 1864 թ. այս օրը ստորագրվեց առաջին Ժնևյան կոնվենցիան

Օգոստոսի 22-ը տարվա 232-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 131 օր։

  • 1794 թ. - հիմնադրվեց Օդեսա քաղաքը։
  • 1862 թ. - ծնվել է Կլոդ Դեբյուսին, ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ:
  • 1864 թ. - ստորագրվեց առաջին Ժնևյան կոնվենցիան, ստեղծվեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։
  • 1892 թ. - մահացել է Ռափայել Պատկանյանը, հայ նշանավոր գրող և մտավորական"
  • 1894 թ. - ծնվել է Հովհաննես Իսակովը, հայ ԽՍՀՄ ծովակալ:
  • 1920 թ. - ծնվել է Ռեյ Բրեդբերին, ամերիկացի նշանավոր ֆանտաստ գրող:
  • 1991 թ. - Ռուսաստանը ընդունեց իր պետական դրոշը:
  • 1993 թ. - Արցախյան ազատամարտի հայկական զինված ուժերի կազմում կռվող Օսական ջոկատը գրավեց Ֆիզուլի քաղաքը։
  • 2002 թ. - ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվեցին մի շարք Հայաստանի Հանրապետության պետական մրցանակներ:
  • 2006 թ. - Անապայից Սանկտ Պետերբուրգ թռչող Պուլկովյան ավիաուղիների Տու-154 ինքնաթիռը վթարի ենթարկվեց Դոնեցկ քաղաքի մոտ, ինչի արդյունքում մահացան ինքնաթիռում գտնվող բոլոր 160 մարդիկ։