կարևոր
1651 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-21 23:04

«Դավինչի» տուրիստական գործակալության հանցավոր գործունեությունից տուժել են նաև արտասահմանյան միջնորդ տուրիստական կազմակերպություններ․ փաստաբան

«Դավինչի» տուրիստական գործակալության հանցավոր գործունեությունից տուժել են նաև արտասահմանյան միջնորդ տուրիստական կազմակերպություններ․ փաստաբան

Այսօր ԱՄԷ Դուբայ քաղաքից ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր, ովքեր ցանկություն ունեն քրեական վարույթի ընթացքում փաստաբանների միջոցով ներկայացնել իրենց շահերը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Պարզվում է, որ «Դավինչի» տուրիստական գործակալության՝ ի սկզբանե պլանավորված հանցավոր գործունեությունից տուժել են նաև արտասահմանյան միջնորդ տուրիստական կազմակերպություններ և տրանսպորտային փոխադրում իրականացնող ընկերություններ։

Այսօր ԱՄԷ Դուբայ քաղաքից ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր, ովքեր ցանկություն ունեն քրեական վարույթի ընթացքում փաստաբանների միջոցով ներկայացնել իրենց շահերը։

Կարծում եմ, որ ցանկն այսքանով չի սահմանափակվում, ինչով ցավոք փոխհատուցման հեռանկարներն են նվազում»։

Հիշեցնենք, որ «Դավինչի» տուրիստական գործակալության տնօրեն Գրիգոր Սարգսյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամիս ժամկետով, հափշտակություններին կազմակերպության մյուս աշխատակիցների ակնհայտ մասնակցության վերաբերյալ փաստական տվյալները դեռևս գտնվում են ստուգման փուլում։

Նշենք, որ 2021թ. օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ «Դավինչի» ՍՊԸ տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: