կարևոր
898 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-21 21:53

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 21․000 նոր դեպք

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 21․000 նոր դեպք

Վերջին մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 21․000 դեպք: Այս մասին հայտնում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օպերատիվ շտաբը:

Վարակման նոր դեպքեր գրանցվել են 85 մարզում՝ ամենից շատ Մոսկվայում (1852 դեպք), Սանկտ Պետերբուրգում՝ 1665, Մերձմոսկվայում՝ 1119, Սվերդլովսկի մարզում՝ 519, Նիժեգորոդսկի մարզում՝ 502, Ռոստոսվի մարզում՝ 490, Պերմի երկրամասում՝ 474, Վորոնեժի մարզում՝ 465, Կրասնոդարի երկրամասում՝ 447:

Համավարակի ողջ ընթացքում ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվել է 6 մլն 726.523 մարդ, որից 175.282-ը մահացել է: