կարևոր
661 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-21 21:28

Ռեալը ՊՍԺ-ին 170 մլն եվրո կառաջարկի Մբապեի համար

Ռեալը ՊՍԺ-ին 170 մլն եվրո կառաջարկի Մբապեի համար

Մադրիդի «Ռեալը» մտադիր է իրականացնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը:

Նրանք փարիզյան ակումբի ղեկավարությանը 170 մլն եվրո կառաջարկեն ֆրանսիացի հարձակվողի համար։

«Ռեալը» գործարքը մտադիր է իրականացնել հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ընթացքում։ Եթե ամեն ինչ ստացվի ըստ պլանավորածի, ապա Մբապեն մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը կտեղափոխվի մադրիդյան ակումբ։

Լիգա 1-ի նախորդ առաջնությունում Մբապեն առաջնության 31 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Եվրոպայի առաջնությունում Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել է 4 հանդիպման և դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։