կարևոր
1846 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-21 17:18

Հուշարձան-թաղամասի պաշտպանական մարտերում բերման ենթարկվեց 4 քաղաքացի, մեզ չմիացավ պետական որեւէ կառույց կամ պաշտոնյա. Սեդա Գրիգորյան

Հուշարձան-թաղամասի պաշտպանական մարտերում բերման ենթարկվեց 4 քաղաքացի, մեզ չմիացավ պետական որեւէ կառույց կամ պաշտոնյա. Սեդա Գրիգորյան

Ոստիկանների ոտքերի տակ ընկած մեր նամակը ԿԳՄՍ փոխնախարար Խզմալյան Արայից։ Այս մասին գրառում է կատարել Բնակավանի բնակիչ, ակցիայի կազմակերպիչ Սեդա Գրիգորյանը:

«Նամակում բնակիչներին հորդորում են պատասխանատվություն ստանձնել հուշարձանի կարգավիճակ ստացած թաղամասի համար։

Այսօր հուշարձան-թաղամասի պաշտպանական մարտերում բերման ենթարկվեց 4 քաղաքացի, մեզ չմիացավ պետական որեւէ կառույց կամ պաշտոնյա, իսկ ոստիկանությունը պաշտպանեց հուշարձանային հատվածում փորման աշխատանքներ իրականացնող կառուցապատողին` հերթական անգամ ահաբեկելով, բռնություն գործադրելով քաղաքացիների վրա, կա մեկ տուժած, իսկ երեկվա քաշքշուկներից հետո մի քաղաքացի սրտի կաթվածով պառկած է վերակենդանացման բաժանմունքում»։