կարևոր
844 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-21 19:45

Շնորհավո՛ր տոնդ, Կապան. սյունեցիներն այսօր նշում են մարզկենտրոնի օրը

Շնորհավո՛ր տոնդ, Կապան. սյունեցիներն այսօր նշում են մարզկենտրոնի օրը

Օգոստոսի 21-ին Կապանի օրն է։

Առավոտյան՝ ժամը 09։00-ից, Կապան քաղաքում տեղի են ունեցել բազմաբնույթ միջոցառումներ՝ նվիրված քաղաքի օրվան։ Միջոցառումները մեկնարկել են Ծակատեն գյուղից՝ միասնական շուրջպարով։

Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել «Ժողնվագարանների անսամբլ»-ի տոնական համերգը։ Բացվել է նար Կապանի արվեստի թանգարանը։ Քաղաքի օրվա միջոցառումները եզրափակվել են գալահամերգով՝ կապանցի մենակատարների մասնակցությամբ։

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․

«Շնորհավո´ր տոնդ, իմ սեր ԿԱՊԱՆ

#ապահով_Կապան_հուսո_հանգրվան»։