կարևոր
268 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-21 16:32

Ավտովթար Կոտայքի մարզում. կա 5 վիրավոր

Ավտովթար Կոտայքի մարզում. կա 5 վիրավոր

Այսօր, օգոստոսի 21-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են ГАЗ 2410 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։