կարևոր
1615 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-21 16:01

ՄԻՊ-ը առանձնազրույցներ կունենա ֆիզիկայի գիտավանում բերման ենթարկվածների հետ. կուսումնասիրվեն բերման ենթարկվելու հիմքերը

ՄԻՊ-ը առանձնազրույցներ կունենա ֆիզիկայի գիտավանում բերման ենթարկվածների հետ. կուսումնասիրվեն բերման ենթարկվելու հիմքերը

Պաշտպանի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Մաշտոցի բաժին ֆիզիկայի գիտավանում ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու կապակցությամբ: Այս մասին գրում է ՀՀ ՄԻՊ-ը:

«Երևանի Աջափնյակ համայնքում (Ֆիզգարադոկ) տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժին:

Առանձնազրույցներ տեղի կունենան բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն բերման ենթարկելու հիմքերը:

Այցի արդյունքներով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր»,-գրել է Թաթոյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, առավել հայտնի որպես «ֆիզգոռոդոկ»,օրերս քաշքշուկ էր եղել քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: Այդ տարածքում այս օրերին ընթանում են բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ, սակայն բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։

Նշենք, որ այսօր ևս իրավիճակը շարունակում է լարված մնալ, կան բերման ենթարկվածներ: