կարևոր
637 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-21 15:38

ֆիզիկայի գիտավանում կրքերը չեն հանդարտվում․ այսօր ևս բերման ենթարկվածներ կան

ֆիզիկայի գիտավանում կրքերը չեն հանդարտվում․ այսօր ևս բերման ենթարկվածներ կան

Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, առավել հայտնի որպես «Ֆիզգոռոդոկ», կրքերը չեն հանդարտվում․ այսօր ևս բերման ենթարկվածներ կան:

Քաղաքապետարանի թույլտվությամբ ֆիզիկայի գիտավանի տարածքում 12 հարկանի շենք է կառուցվելու, ինչին դեմ են տարածքի բնակիչները։

Հիշեցնենք,որ օրերս նրանք բողոքի ակցիա իրականացրին ընդդեմ շինարարության, որի ժամանակ քաշքշուկ ու բախումներ տեղի ունեցան ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև․ եղան նաև բերման ենթարկվածներ։

Կրքերը չեն հանդարտվել նաև այսօր՝ իրավիճակը շարունակումն է լարված մնալ։