կարևոր
1030 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-21 14:33

Ավտովթար Արագածոտնի մարզում. կա տուժած

Ավտովթար Արագածոտնի մարզում. կա տուժած

Այսօր, օգոստոսի 21-ին` ժամը 07։00-ի սահմաններում Աղձք գյուղի բնակիչ 28-ամյա Արման Միրաքյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Ագարակ-Աղձք ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջից ընկել ցած։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Ա․ Միրաքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։