կարևոր
1255 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-21 14:03

Զինծառայողների դիերի որոնողական աշխատանքներն այսօր կիրականացվեն Մարտունու շրջանում

Զինծառայողների դիերի որոնողական աշխատանքներն այսօր կիրականացվեն  Մարտունու շրջանում

2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մինչ օրս շարունակվում են:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվելու են Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 դի: