կարևոր
535 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-21 13:26

Օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ տարածքում գրանցվել է 19 ՃՏՊ

Օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ տարածքում գրանցվել է 19 ՃՏՊ

ԱՀ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:

«Մասնավորապես, օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցվել է 19 ճանապարհատրանսպորտային պատահար: 1-02 հերթապահ մասում գրանցված հաղորդումների մասով դեպքի վայր են մեկնել ոստիկանության և ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Վիճակագրությունը և դրա վերլուծությունը ցույց է տալիս, որ զոհերով կամ մարմնական վնասվածքներով ուղեկցվող ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը տեղի են ունենում արագության ռեժիմի խախտման և վարորդի անսթափ լինելու հետևանքով։

Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են իրականացնել ուժեղցաված վերահսկողության:

Ուստի հորդորում ենք՝ խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»։