կարևոր
565 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-21 10:53

Օգոստոսի 23-ին կդադարեցվի Լոռու մարզի մի հատվածի գազամատակարարումը

Օգոստոսի 23-ին կդադարեցվի Լոռու մարզի մի հատվածի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Ջրաշեն գյուղի «Աբովյան» թաղամասի, Լեռնավան գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: