կարևոր
475 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-08-21 10:49

Օգոստոսի 19-ից 20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն 23 ահազանգ է ստացվել

Օգոստոսի 19-ից 20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն 23 ահազանգ է ստացվել

Օգոստոսի 19-ից 20-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 23 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

մասնավորապես՝

Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 3.1 հա, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 400 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 300 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 200 քմ, 

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1 հա, Սաղմոսավան գյուղում՝ 30 հա, Կարմրաշեն գյուղում՝ 2 հա, Աղձք գյուղում՝ 1 հա,

Արարատի մարզի Դաշտաքար գյուղում՝ 4000 քմ, Նորամարգ գյուղում՝ 2000 քմ, Վեդի-Վանաշեն ավտոճանապարհին՝ 1500 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 5300 քմ, Նոր Հաճն քաղաքում՝ 1000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 900 քմ, Լուսակերտ գյուղում՝ 3000 քմ, Ջրաբեր գյուղում՝ 300 քմ, 

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 2 հա,

Տավուշի մարզի Բերդ քաղաքում՝ 6 հա, Վարագավան գյուղում՝ 1.5 հա,

Երևան-Մարգարա ավտոճանապարհին՝ 1000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 48․7 հա: