Օգոստոսի 21-ը տարվա 231-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 132 օր։
1770 թ. - Ջեյմս Կուկը հայտարարեց Ավստրալիան բրիտանական տարածք և անվանեց այն Նոր Հարավային Ուելս։
1911 թ. - Լուվրից Մոնա Լիզա կտավի գողության փորձ արվեց։
1930 թ. - ծնվել է Քրիստիան Լեգրանը, ազգությամբ հայ, ֆրանսիական էստրադայի երգչուհի, Միշել Լեգրանի քույրը։
1951 թ. - ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
1957 թ. - ԽՍՀՄ-ում Սերգեյ Կորոլյովի ղեկավարությամբ թողարկվեց առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը՝ «Ռ-7»։
1959 թ. - Հավային դարձավ ԱՄՆ-ի 50-րդ նահանգը։
1962 թ. - տեղի ունեցավ «Տժվժիկ» հայկական ֆիլմի պրեմիերան, նկարահանված Ատրպետի պատմվածքի հիման վրա։
1967 թ. - ծնվել է Սերժ Թանկյանը, ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի հիմնադիր։