27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
ՀՅԴ Հունաստանի Պատանեկան միության 2021-ի Բանակումը այսօր մեկնարկել է Քալամոսի բանակավայրում։ Այս տարի ՀՅԴ Հունաստանի Պատանեկան բանակումը տոնում է իր 40 ամյակը։
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս սննդականոնի մասնագետ Փօլ Ֆարաճյանի ցուցմունքով մասնակիցների համար կազմվել է առողջ սննդակարդ։ Covid-19- ի արտակարգ իրավիճակների պատճառով կազմկոմիտեն հոգ է տարել և ձեռնարկել բոլոր այն միջոցները, որոնք կապահովեն Բանակումի մասնակիցների անվտանգ և առողջ կյանքը: Հատուկ ուշադրություն է դարձվել անձնական հիգիենային ՝ հակասեպտիկների պլանավորված օգտագործմամբ և հատուկ շեշտը դնելով հանրային տարածքների մանրակրկիտ մաքրման վրա:
Մասնակիցների համար կազմված է հատուկ ծրագիր՝ մարզական, դաստիարակչական, գեղարվեստական դասընթացներով։ Անակնկալներ ևս նաախտեսված են, որպեսզի պատանիները անմոռանալի հիշողություններով մեկնեն բանակավայրից: