կարևոր
763 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-08-20 22:48

Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը ոսկե մեդալ նվաճեց

Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը  ոսկե մեդալ նվաճեց

Առաջին ոսկե մեդալը Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում։

Հայաստանի հավաքականից գեղեցիկ հաղթանակ տոնեց ու ոսկե մեդալ նվաճեց 50կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը։

Արմեն Բաղդասարյանի սանը 2-րդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց բելառուս Անդրեյ Կիպելին, որից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը։

Անդրանիկ Մարտիրոսյանը նվաճեց Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում։

Մեր մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության մատնեց Ուկրաինայի ներկայացուցչին։