կարևոր
1771 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-20 19:58

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց շախմատի չեմպիոն

Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց շախմատի չեմպիոն

Ռումինիայի Յասի քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Հայկական շախմատի պատմության մեջ առաջին անգամ կանանց պայքարում Հայաստանը չեմպիոն ունի: Հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը վերջին տուրում կարողացավ առավելության հասնել էստոնուհի Մաի Նարվայի նկատմամբ ու վաստակած 9 միավոր դառնալ Եվրոպայի չեմպիոն:

Անցկացրած 11 տուրում Դանիելյանը տարավ 7 հաղթանակ, խաղաց 4 ոչ-ոքի ու չկրեց ոչ մի պարտություն:

Դանիելյանը 2011 թ-ին դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: