կարևոր
2329 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-20 19:34

Վանեցյանը քաղհայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի

Վանեցյանը քաղհայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտնենանտ Գագիկ Մելքոնյանի։

Արթուր Վանեցյանը պահանջում է պարտավորեցնել Մելքոնյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև հրապարակել հերքման տեքստը, փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։

Հայցադիմումը դատարան է մուտքագրվել երեկ՝ օգոստոսի 19-ին։ Վանեցյանի ներկայացուցիչը Արտավազդ Կիվիրյանն է։ Առայժմ այն որևէ դատավորի մակագրված չէ։

Ավելի շուտ հայտնել էինք, որ Գուրգեն Մելքոնյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում, խոսելով արցախյան պատերազմի մասին,  հայտաարրել էր, «թե՝ Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին բերեցին Հայաստան։ Իրանց նպատակը գնալ զենք բերելն էր»։

Արթուրի Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, ի պաատսխան այդ հայտարարությունների, տեղեկացրել էր, որ նախապատրաստվում է նշված ակնհայտ զրպարտչական արտահայտությունները հերքելու, պատճառած բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով քաղաքացիական հայցը»։

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալն անգամ չի ազատում գեներալի ուսադիրներ կրող անձին՝ մտածել խոսելուց առաջ ու հաշիվ տալ իրեն արտահայտած մտքերի համար,- ասել էր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։