կարևոր
1450 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-20 19:02

Սաղմոսավան գյուղում այրվել է մոտ 30 հա բուսածածկ տարածք

Սաղմոսավան գյուղում այրվել է մոտ 30 հա բուսածածկ տարածք

Օգոստոսի 19-ին, ժամը 19:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երնջատափ գյուղի ամառանոցների մոտակա ձորակում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սաղմոսավան գյուղում:

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 20-ին, ժամը 00:23-ին, մարվել` 01:20-ին: Այրվել է մոտ 30 հա բուսածածկ տարածք: