12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Մեկ պտույտն էլ բանջարեղենի խանութ բավար է՝ հասկանալու համար, որ գյուղմթերքը թանկացել է: Պատճառն անբարենպաստ եղանակն է, նաեւ ջրի սակավությունը:
Հասարակության շրջանում այս օրերի ամենաքննարկվող թեմաներից է թանկացումները: Հայաստանում գյուղմթերքների ոլորտը կանոնակարգման կարիք ունի եւ դրա առաջին ապացույցը պտուղ-բանջարեղենի` այս տարի արձանագրվող բարձր գներն են: Ըստ քաղաքացիների, դա պայմանավորված է ոչ միայն անբարենպաստ եղանակի հետեւանքով բերքի ծավալների կրճատմամբ, այլեւ պետության սխալ քաղաքականությամբ:
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով թանկացման ալիքը առաջիկա ամիսներին դեռ շարունակվելու է, իսկ կառավարությունը, ցավոք, կանխարգելող միջոցներ չի ձեռնարկում:
Թե ինչ հետեւանքներ կունենա չդադարող գնաճը, մարդիկ դժվարանում են պատասխանել, սակայն կարծում են, որ կառավարությունը պետք է ձեռնարկի միջոցներ, ինչը որեւէ կերպ կթեթեւացնի իրենց ֆինանսական ծանր բեռը:
Մանրամասները՝ Զառա Սահակյանի տեսանյութում: