24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Անձնակազմի հմտությունները կատարելագործելու նպատակով օգոստոսի 20-ին 5-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։
Զորավարժության ընթացքում կիրառվել են մարտավարական հնարքներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման եւ հակազդման գործողություններ:
Անձնակազմն իր մարտունակության, ներդաշնակ գործողությունների եւ հրամանատարների հմուտ ղեկավարման շնորհիվ ոչնչացրել է պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը։ Զորամիավորման հրամանատարի տեղակալը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը։